Tuesday, June 29, 2010

Վահրամ Աթանեսյան. « Ադրբեջանը քաղաքական կամք չի ունենա ընդունելու այն իրողությունը, որ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ չունի իրավազորություն ու չի էլ ունեն

«Հրապարակի» հարցին` ինչպես կմեկնաբանեք ձեր երկիրը ներկայացնող ՀՀ իշխանությունների «կրավորական» դիրքորոշումը, Լեռնային Ղարաբաղի ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախգահ Վահրամ Աթանեսյանը պատասխանել է. «Ձեր հարցադրման մեջ, անկասկած, ինտրիգի տարր կա` իբր Հայաստանն արդեն իսկ համաձայն է կարգավորման հայեցակարգին, իսկ ի՞նչ են մտածում ԼՂՀ-ում: Անկեղծ ասած, կարգավորման իրական հնարավորության մասին հարկ կլինի խոսել միայն այն դեպքում, եթե Ադրբեջանը պաշտոնապես հայտարարի, որ հրաժարվում է ուժի կիրառումից, պատրաստ է հարգել ԼՂ ապագա կարգավիճակի հարցով հանրաքվեի արդյունքները, ինչպիսիք էլ դրանք լինեն: Իսկ Ադրբոջանը դա չի ասի: Գոնե` տեսանելի ապագայում: Եվ դրանով էլ օրակարգից դուրս կգան տարածքների, փախստականների ու ներքին տեղահանվածների վերադարձի հետ կապված հարցերը»: Ըստ «Հրապարակի»`Վահրամ Աթանեսյանը կարծիք է հայտնել, թե Ադրբեջանը քաղաքական կամք չի ունենա ընդունելու այն իրողությունը, որ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ չունի իրավազորություն ու չի էլ ունենա:

No comments: