Saturday, July 10, 2010

ՈՒՐՈՒԳՎԱՅՑԻ ԸՆՏԱՆԻՔԸ ՆՈՐԱԾԻՆ ԴՍՏԵՐԸ ՇՆՈՐՀԵԼ Է ՎՈՒՎՈՒԶԵԼԱ ԱՆՈՒՆԸ

Ուրուգվայցի ընտանիքը դիմել է գրանցման մարմիններ, խնդրելով իրենց նորածին դստերն անվանել Մարիա Վուվուզելա` ի պատիվ Հարավաֆրիկյան երաժշտական գործիքի, որ համաշխարհային ճանաչում ստացավ ֆուտբոլի աշխարհի առաջնության շնորհիվ: Դիմումն ընդունվել է, սակայն առայժմ հայտնի չէ` կբավարարվի, թե ոչ, որովհետեւ Ուրուգվայում արգելված է երեխաներին արտասովոր անուններ շնորհելը: Ուրուգվայում շատերն իրենց նորածինների համար որպես երկրորդ անուն են ընտրում Սելեստեն, որը այդ երկրի ֆուտբոլի հավաքականի անունն է եւ նշանակում է երկնագույն, լազուրե, հավաքականի շապիկի գույնով:

No comments: