Saturday, July 10, 2010

Թուրքիայում վաճառում են գուշակ Պաուլի զարմիկին

Tert.am. 10-9-2010- Ստամբուլում վաճառքի է հանվել ֆուտբոլի աշխարհի 2010թ. Առաջնության ժամանակ իր ճգրիտ գուշակություններով աչքի ընկած ութոտնուկ Պաուլի բարեկամը: Թուրքական Radikal օրաթերթի փոխանցմամբ, երկրի օնլայն խանութներից մեկի կայքում հայտարարություն է տարածվել այն մասին, որ 200 թուրքական լիրայով (մոտ 135 ԱՄՆ դոլար) վաճառվում է Պաուլի զարմիկը: Հայտարարության մեջ նշվում է. «Կարելի է օգտագործել ամեն տեսակի գուշակությունների համար: Գինը չի սակարկվում»:

No comments: