Tert.am. 13-7-2010- Երեկ հեռախոսազրույց է տեղի ունեցել ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի և Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի միջև:
Թուրքական Anadolu գործակալության փոխանցմամբ` 45 րոպե տևած հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են թուրք-իսրայելական հարաբերությունները, Իրանի միջուկային ծրագիրը, Քրդստանի բանվորական կուսակցության (PKK) դեմ պայքարը, «Ազատության տորմիղի» և իսրայելական բանակի զինվորների միջև տեղի ունեցած միջադեպը, ինչպես նաև Հիլարի Քլինթոնի` հարավկովկասյան և բալկանյան այցելությունները:
Հեռախոսազրույցի առնչությամբ հայտարարությամբ հանդես է եկել ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակ Ֆիլիպ Քրոուլին` նշելով, որ Քլինթոնը Դավութօղլուին կոչ է արել շարունակել Իսրայելի հետ երկխոսությունը:
«Թուրք-իսրայելական հարաբերությունները կենսական նշանակություն ունեն տարածաշրջանի ապագայի տեսանկյունից»,- հայտարարել է Քրոուլին:
Ընդգծելով, որ Քլինթոնը վերահաստատել է Վաշինգտոնի` PKK-ի դեմ պայքարում Թուրքիային աջակցելու պատրաստակամությունը` Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի մամուլի քարտուղարը հայտարարել է.
«PKK-ն շարունակում է մնալ ԱՄՆ-ի, Թուրքիայի և Իրաքի ընդհանուր թշնամին և սպառնում է տարածաշրջանային կայունությանը»:Tuesday, July 13, 2010
Քլինթոն-Դավութօղլու բանակցություններ. քննարկվել է պետքարտուղարի կովկասյան այցելությունը
Tert.am. 13-7-2010- Երեկ հեռախոսազրույց է տեղի ունեցել ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի և Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի միջև:
Թուրքական Anadolu գործակալության փոխանցմամբ` 45 րոպե տևած հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են թուրք-իսրայելական հարաբերությունները, Իրանի միջուկային ծրագիրը, Քրդստանի բանվորական կուսակցության (PKK) դեմ պայքարը, «Ազատության տորմիղի» և իսրայելական բանակի զինվորների միջև տեղի ունեցած միջադեպը, ինչպես նաև Հիլարի Քլինթոնի` հարավկովկասյան և բալկանյան այցելությունները:
Հեռախոսազրույցի առնչությամբ հայտարարությամբ հանդես է եկել ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակ Ֆիլիպ Քրոուլին` նշելով, որ Քլինթոնը Դավութօղլուին կոչ է արել շարունակել Իսրայելի հետ երկխոսությունը:
«Թուրք-իսրայելական հարաբերությունները կենսական նշանակություն ունեն տարածաշրջանի ապագայի տեսանկյունից»,- հայտարարել է Քրոուլին:
Ընդգծելով, որ Քլինթոնը վերահաստատել է Վաշինգտոնի` PKK-ի դեմ պայքարում Թուրքիային աջակցելու պատրաստակամությունը` Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի մամուլի քարտուղարը հայտարարել է.
«PKK-ն շարունակում է մնալ ԱՄՆ-ի, Թուրքիայի և Իրաքի ընդհանուր թշնամին և սպառնում է տարածաշրջանային կայունությանը»:
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment