Tuesday, July 13, 2010

ԻՆՉՊԵՍ ՑՅՈՒՐԻԽՈՒՄ

«Լրագիր» 13-7-2010- Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարները հուլիսի 17-ին կհանդիպեն Ալմա Աթայում, ԵԱՀԿ արտգործնախարարների Խորհրդի ոչ պաշտոնական նիստի շրջանակում: Հանդիպմանը կմասնակցեն ոչ միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, ԵԱՀԿ գործող նախագահ, Ղազախստանի արտգործնախարար Կանատ Սաուդաբաեւը, այլ նաեւ Մինսկի խմբի համանախագահ երկրների արտգործնախարարներ Բեռնար Քուշները, Սերգեյ Լավրովը եւ Հիլարի Քլինթոնը: Հիշեցնենք, որ այդ կազմով համանախագահ երկրների ԱԳ նախարարները մասնակցում էին Ցյուրիխում հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման արարողությանը:

No comments: