Saturday, July 10, 2010

Հյուսիսային պողոտայի շինարարության ժամանակ բնակարանից զրկված կինը Թուրքիայից ապաստան է խնդրելու

Haynews.am. 10-7-2010- Ինչպես կարդում ենք «Հրապարակ» օրաթերթի էջերում, Հյուսիսային պողոտայից իր 5 երեխաների հետ 2004 թ-ին վտարված Մարիամ Գիշյանն այսօր մեկնում է Թուրքիա` այնտեղի իշխանություններից ապաստան խնդրելու: Մարիամ Գիշյանը , որ տարիներ շարունակ բողոքում էր կառավարության շենքի դիմաց, 6 սենյականոց տուն է ունեցել Հյուսիսային պողոտայի Լալայան փողոցում, սակայն նրա տունը քանդել են` հնարավորություն չտալով սեփականաշնորհել այն: Այժմ տարածքը , որոշ տեղեկություններով, տնօրինում է Սամվել Մայրապետյան, ով տեղում կառուցապատում է իրականացրել: Մարիամին առաջարկել են 20 հազար դոլար, որի հետ վերջինս չի համաձայնել, չնայած համաձայնելու դեպքում էր չէր կարող Երևանում տուն գնել: Նշենք, որ Մարիամ Գիշյանը երկրորդ կարգի հաշմանդամ է, իսկ նրա երեխաներից երկուսը հիվանդ են էպիլեպսիայով:

No comments: