Panorama.am. 18-9-2010- Եթե հայկական Սփյուռքը չլիներ, Հայաստանի հետ Թուրքիայի համար ավելի հեշտ կլիներ երկխոսել: Այդ մասին սեպտեբերի 17-ին հայ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Թուրքիայի ԱԳ նախարարի խորհրդականի օգնական Սելիմ Յեները (Selim Yener), հաղորդում է Panorama.am-ի թղթակիցը Անկարայից:
Լրագրողները ի պատասխան, նկատեցին, որ հայկական Սփյուռքը առաջացել է հենց ցեղասպանության իրադարձությունների ժամանակ: Յեները գլխով դրական շարժում արեց` ասելով «Իհարկե, իհարկե»:
Հարցին, թե Թուրքիայում նո՞ւյնպես ամեն տարի ապրիլի 24-ին անհամբեր սպասում են` 1915-ի դեպքերին ինչ որակում կտա ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, Յեները պատասխանց.«Մենք այդ գիշեր չենք քնում, անհամբերությամբ սպասում ենք, թե ինչ կլինի, ինչ կարտասանի Օբաման»:
Այնուհետև թուրք դիվանագետը կարծիք հայտնեց, որ այդ երևույթից պիտի ազատվենք նույնպես երկխոսությունների միջոցով ու նկատեց, որ 1915-ի դեպքերի մասին հիմա ավելի շատ են խոսում, մինչդեռ յոթանասունական թվականներին այդ մասին հասարակությունը չէր խոսում, ոչինչ չգիտեին: «Ամեն ինչ իր ժամանակն ունի: Հասկացեք, մենք էլ մեր ապրումներն ունենք` Թուրքիայի մեջ մտահոգություն կա` եթե Թուրքիան ճանաչի այդ դեպքերը որպես ցեղասպանություն, ի՞նչ կլինի հետո, ի՞նչ պահանջներ կներկայացվեն անորոշ է մեզ համար», -բավականին անկեղծ հավելեց նա:
Թուրք գործիչը նշեց, որ թուրք հասարակությունը յոթանասունականներից հետո, քանի որ մինչ այդ պատմության մեջ նման դեպքերի մասին տեղեկություն չ ի հանդիպել, մտորումների մեջ ընկավ` իսկապե՞ս եղել է ցեղասպանություն, թե՞ ոչ:
«Մենք մեղադրվում ենք, որպես ցեղասպանագործ ժողովուրդ, անշուշտ մեր բնական ռեակցիան պետք է լինի` ոչ: Բայց այսօր կան մարդիկ, որ նստում և մտածում են, որ իրականում այդպիսի դեպք պատմության մեջ եղել է»:
Լրագրողների խնդրանքով մեկնաբանելով թուրք մտավորականների ակցան` հայերից ներողություն խնդրելու կապակցությամբ, Թուրքիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչն ասաց. «Այս բոլոր գործողությունները նշանակում են, որ Թուրքիան փոխվում է, դա նոր Թուրքիան է, Թուրքիան սկսում է լայնորեն ու ազատ մտածել»:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment