Sunday, September 19, 2010

Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունների սփյուռքահայ շրջանավարտների երկօրյա հավաք

Սեպրեմբերի 22-ին ժ.14:00 կմեկնարկի ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնած Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունների սփյուռքահայ շրջանավարտների երկօրյա հավաքը (Վազգեն Սարգսյանի 26/1, “Էրեբունի պլազա” բիզնես-կենտրոն, 9-րդ հարկ, “Էրեբունի” դահլիճ), որին կմասնակցեն աշխարհի 12 երկրների շուրջ 80 սփյուռքահայ շրջանավարտ:

Հավաքին բացման խոսքով հանդես կգա ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

Կմասնակցեն հայաստանյան բուհերի ռեկտորները, դասախոսներ եւ այլ պաշտոնատար անձինք:

Հավաքի նպատակն է քննարկել ՀՀ բուհերի սփյուռքահայ շրջանավարտների դերը Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման գործում, ստեղծել Սփյուռքահայ շրջանավարտների համահայկական ընկերակցություն:

Նախատեսվում են հավաքի մասնակիցների այցելություններ ՀՀ բուհեր, որտեղ կկազմակերպվեն հանդիպումներ, դասախոսություններ, սեմինարներ:

Հավաքի հիմնախնդիրները

Քննարկել Հայաստանի բուհերի սփյուռքահայ շրջանավարտների դերն ու մասնակցությունը Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման, հայապահպանության և համայնքների հիմնախնդիրների լուծման գործում:
Ստեղծել սփյուռքահայ շրջանավարտների համահայկական ընկերակցություն:
Վեր հանել Հայաստանում սովորող սփյուռքահայ ուսանողների սոցիալական, իրավական և այլ կարգի հիմնախնդիրները, առաջարկել դրանց լուծման մեխանիզմները:
Վեր հանել սփյուռքահայ շրջանավարտների հետբուհական խնդիրներն իրենց բնակության երկրներում:
Քննարկել Սփյուռքում պահանջարկ ունեցող բարձրագույն և միջին մասնագիտական կրթության ընդլայնման հնարավորությունները` մասնավորապես ՀՀ բուհերում և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում պետական պատվերի շրջանակներում անվճար տեղերի հատկացման միջոցով:
Մշակել ՀՀ բուհերում գործող մասնագիտական կրթական ծրագրերի մասին տեղեկատվության տարածման և գովազդման մեխանիզմներ:
Քննարկել Հայաստանում կրթություն ստացող սփյուռքահայ ուսանողների օգնության ֆոնդի ստեղծման և Երևանում ՙՍփյուռքահայ ուսանողի տուն՚ հանրակացարանի կառուցման հարցերը:

Ակնկալվող արդյունքները

Հայաստանի բուհերի սփյուռքահայ շրջանավարտների համահայկական ընկերակցության ստեղծում:
Սփյուռքահայ շրջանավարտների` գոյություն ունեցող միությունների գործունեության ակտիվացում և համակարգում:
Հայկական Սփյուռքի ներուժի համախմբում, Հայ համայնքներում հայապահպանական նոր ծրագրերի մշակում, իրականացում, Մայր Հայրենիքի հետ Հայ համայնքների կապերի ամրապնդում և խորացում:
ՀՀ բուհերի կողմից առաջարկվող մասնագիտական կրթության ծրագրերի վերաբերյալ տեղեկատվության տարածմանն ու գովազդմանն օժանդակում:
ՀՀ բուհերում սովորող ուսանողներին սոցիալական, իրավաբանական և այլ կարգի օժանդակության ծրագրերի իրականացում, դրանց ֆինանսական աջակցության կազմակերպում:

No comments: