News.am. 21-9-2010- Վրաստանի խորհրդարանը պատրաստում է գարնանային նստաշրջանի օրակարգը, որում ներառված է Ռուսաստանի կողմից չերքեզների նկատմամբ իրականացված Ցեղասպանության ճանաչման հարցը: Այս մասին սեպտեմբերի 21-ին հայտարարել է սփյուռքի եւ Վրաստանի համերկրացիների հետ կապերի կոմիտեի ղեկավար Նուգզար Ցիկլաուրին: Կովկասի հարցերի գծով փորձագետ Մամուկա Արեշիձեի խոսքով, Ցեղասպանության ճանաչումն անընդունելի է, եւ դա ձեռնտու չէ վրացական կողմին: Արեշիձեն ընդգծել է, որ եթե այդ հարցը քննարկման առարկա դառնա, ապա հայերի կողմից հարց կբարձրացվի, որ եթե չերքեզների ցեղասպանության փաստը համապատասխանում է իրականությանը, ապա ինչ կասեք հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանության մասին:
Թուրքերի կողմից հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանության փաստի ճանաչումը կփչացնի վրաց-թուրքական հարաբերությունները՝ կարծիք է հայտնել փորձագետը: Նա միաժամանակ նշել է, որ չերքեզները վճռորոշ դեր են խաղում հյուսիս-արեւմտյան Կովկասում եւ մեծ ազդեցություն ունեն աբխազների վրա: Այդ պատճառով էլ, նրա կարծիքով, անհրաժեշտ է, որ Վրաստանը համապատասխան քայլեր իրականացնի չերկեսների նկատմամբ:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment