News.am. 21-9-2010- ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման մտադիր է Իրանին բանակցություններ սկսելու առաջարկ անել: Օբաման մտադիր է Իրանի ղեկավարությանը դիմել սեպտեմբերի 23-ին կայանալիք ՄԱԿ Գլխավոր ասամբլեայում: Օբաման ասել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է «բացել դռները Իսլամական Հանրապետության առջեւ», եթե, իհարկե, Իրանը դա ցանկանա, եւ այդկերպ հնարավոր կլինի ապացուցել, որ իրանական միջուկային ծրագիրն իսկապես միմիայն խաղաղ նպատակներ է հետապնդում:
CNBC հեռուստաալիքին տված հարցազրույցում, ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Իսրայելի եւ Իրանի միջեւ պատերազմը, կամ ԱՄՆ-ի հարձակումը Իրանի վրա միջուկային հիմնախնդրի լուծման իդեալական միջոց չէ: Օբաման մտադիր է դիմել անմիջականորեն Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադին եւ երկու երկրների միջեւ երկխոսության վերսկսման կոչ անել:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment