Panorama.am. 18-9-2010- Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ վիզային ռեժիմը չվերացնելու թեման ակտուալ է մնում երկու երկրների մամուլի քննարկման համար, սակայն արդյունք այդպես էլ չկա: Այս հարցն այնքան առօրեական է, որ Թուրքիան դա արդեն ոչ թե խնդրում, այլ պահանջում է: Այդ մասին գրում է «Ազադլըգը»` նշելով, որ Բաքվի կողմից թուրք քաղաքացիների համար վիզային ռեժիմը չվերացնելու պատճառով անորոշ կացության մեջ են հայտնվում նաեւ թուրք գործարարները, եւ արդյունքում նրանք կարող են Ադրբեջանից հեռանալ:
Այս մասին Թուրքիայի բարձրաստիճան ղեկավարները բազմիցս են բարձրաձայնել, իսկ Թուրքիայի վարչապետը, նախագահը եւ արտգործնախարարն էլ հայտարարել են, որ այդ հարցը լուծման փուլում է` չնայած պաշտոնական Բաքուն դա կապում է ինչ-որ անհայտ եւ արհեստական տեխնիկական պատճառների հետ:
«Հատկանշական է, որ օրերս Թուրքիայում գտնվող Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին թուրք լրագրողները միայն մի հարց են ուղղել, այն էլ` կապված վիզային ռեժիմը վերացնելու հետ: Դա ցույց է տալիս, թե վիզային ռեժիմի վերացումը ինչքան կարեւոր է Թուրքիայի համար»,- գրում է թերթը:
Ադրբեջանի Ժողճակատ կուսակցության փոխնախագահ, Մաքսային կոմիտեի նախկին նախագահ Իբրահիմ Վելիեւը գտնում է, որ դրա տակ եւ քաղաքական, եւ տնտեսական պատճառներ կան: «Այդ պատնեշները կառավարությունն ի վիճակի չէ վերացնել, հետեւաբար նաեւ` վիզային ռեժիմը: Քաղաքական պատճառն այն է, որ ադրբեջանական կառավարությունը վախենում է իրենից մի քանի անգամ ավելի դեմոկրատական երկրի քաղաքացիների ներհոսքից: Դեմոկրատական հայացքներով մարդկանց թվի աճը պոտենցիալ վտանգ է Ադրբեջանի իշխանության համար: Տնտեսական պատճառն էլ այն է, որ աշխատում են հնարավորինս կանխել թուրք գործարարների մուտքն Ադրբեջան, որովհետեւ նրանք կարող են այստեղ որոշ լավ գործեր անել:
Վիզային ռեժիմի ժամանակ ամեն ինչ պետության հսկողության տակ է` ով եկավ, ով գնաց, ինչպես խորհրդային ժամանակներում էր, եւ Ադրբեջանի ներկայիս իշխանությունները նույնպես աշխատում են փակ պահել երկիրը, որպեսզի դրսում չիմանան իրենց անօրինական գործողությունների մասին»,- եզրահանգել է Ժողճակատի փոխնախագահը:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment