Tert.am. 21-9-2010- Մերձավոր Արևելքի երկրները ակտիվ զենք են գնում Իրանի հնարավոր սպառնալիքից պաշտպանվելու համար։
Financial Times–ի տվյալներով, միայն ԱՄՆ–ում այդ երկրները123 մլրդ դոլարի զենք են պատվիրել։
Ամենամեծ գնորդը Սաուդյան Արաբիան է. երկիրն արդեն ձեռք է բերել 67 մլրդ դոլարի զենք՝ 85 նոր F-15 ռեակտիվ կործանիչ, ևս 70 կործանիչ կարդիականցվի։
Զենքի հիմնական մատակարարը Boeing ընկերությունն է լինելու։
«Սաուդյան Արաբիայի նպատակն է մեսիջ ուղարկել պարսիկներին՝ ցույց տալով, որ երկիրն այժմ ունի այնպիսի սպառազինություններ, որոնք գերազանցում են Իրանի ուժերը», – Financial Times–ին տված հարցազրույցում ասել է Սաուդյան Արաբիայի սպառազինությունների հարցով վերլուծաբանը։
Մերձավոր Արևելքի մյուս երկրները նույնպես ձգտում են ետ չմնալ։ Մերձավոր Արևելքի և Ծոցի երկրների սպառազինությունների վերլուծության ինստիտուտի գիտաշխատող Թեոդոր Կարասիկի տվյալներով, ԱՄԷ–ն զենքի ձեռքբերման 35–40 մլրդ դոլարի պայմանագրեր է կնքել։
Մինչև 2014թ. վերջը Օմանը և Քուվեյթը նախատեսում են սպառազինությունների վրա ծախսել համապատասխանաբար 12 և 7 մլրդ դոլար։
Օման կմատակարարվեն F-16 կործանիչներ։ Երկիրը նաև մտադիր է գնել 18 նոր ինքնաթիռ և արդիականացնել ունեցած 12 կործանիչը։

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment