Tuesday, September 21, 2010

Hurriyet. Գյուլ-Պերես հանդիպումը չկայացավ, ինչո°ւ

Panorama.am. 21-9-2010- Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի և Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսի միջև, ըստ նախապես տարածված լուրերի, Նյու Յորքում պետք է տեղի ունենար հանդիպում, որը, սակայն, չի կայացել: Թուրքական «Հյուրրիյեթ» (Hurriyet) պարբերականի տեղեկացմամբ` հանդիպումը չի կայացել, քանի որ Պերեսից պահանջվել է ներողություն խնդրել թուրք ժողովրդից միջերկրածովյան հայտնի միջադեպի կապակցությամբ, երբ իսրայելական զինուժը գրոհել էր Պաղեստին շարժվող թուրքական Mavi Marmara նավը:
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Իսրայելի նախագահն ասել է. «Մեր դիրքորոշումը Թուրքիայի հանդեպ չի փոխվել, դեռևս բարեկամներ ենք: Գուցե Թուրքիան փոխե°լ է իրենը, դա իրենց գործն է: Համենայնդեպս մենք իրավիճակը վատացնելու նպատակ չունենք: Բայց և երբեք չենք հանձնվի ամբողջովին անընդունելի նախապայմանների առաջ»:
Իսկ Թուրքիայի նախագահը լրագրողների այն հարցին է, թե ինչու տեղի չունեցավ Պերեսի հետ հանդիպումը, պատասխանել է. «Դա չէր համապատասխանում այցի իմ ծրագրին»:

No comments: