Saturday, September 18, 2010

Գյուլը ծարգրում է ԱՄՆ-ում հանդիպել հրեական լոբբիի ազդեցիկ անդամների հետ

Panorama.am. 18-9-2010- Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը ծրագրել է իր ամերիկյան այցի ընթացքում հանդիպել նաև հրեական լոբբիի ազդեցիկ ներկայացուցիչների հետ: Այս մասին տեղեկացնող «Թյուրքիե» (Turkiye) լրատվական կայքը հայտնում է, որ թուրք դիվանագետների համոզմամբ` վտանգ կա, որ հրեաները կարող է միանան հայերի ու հույների հակաթուրքական լոբբինգին:

Դրա կանխման լավագույն ճանապարհը երկխոսության հաստատումն է: Այդ իմաստով չափազանց կարևորվում է Գյուլի հանդիպումը հրեական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Այցի ժամկետների մասին առայժմ ոչինիչ ստույգ չի ասվում:

No comments: