Քաղաքագետը նաև տեղեկացրեց, որ թուրք երիտասարդները հանդիպման առաջարկով նամակ են գրել ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին ու «ինչ-որ պատասխան ստացել են»: Իսկ թե ինչպիսի պատասխան են ստացել Ստամբուլից ժամանած հյուրերը, Գրիգորյանը չգիտե: «Վաղն այդ մասին նրանք կհայտարարեն», -ասաց մեր զրուցակիցը:
Հիշեցնենք, որ Թունա Բեքլևիչը այն թուրք երիտասարդն է, որ հայտարարել էր, թե Ախուրյան գետի վրայով հատել է հայ-թուրքական սահմանը: Այդպիսով, ըստ Բեքլևիչի, իրենք ցանկացել են կողմերին հիշեցնել մեկ տարի առաջ Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական Արձանագրությունների մասին և կոչ անել բացել սահմանը: Նշենք նաև, որ Հայաստանում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության պետի տեղակալ, գնդապետ Անդրեյ Գուզեևը հերքել էր այս տեղեկությունը։
«Երևանում կազմակերպելու ենք մամուլի ասուլիս և մեր առաջարկները ներկայացնելու ենք հայ հանրությանը: Հանդիպում ենք խնդրելու Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանից և խնդրելու ենք նրան արձագանքել մեր առաջարկներին: Այնուհետև Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուին ենք ներկայացնելու հայ հանրության տեսակետները: Հանդիպելու ենք նաև Թուրքիայի նախագահի և վարչապետի հետ: Մի խոսքով` դուռ չի մնալու, որ չթակենք»,– թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ, ասել էր նա:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment