Thursday, October 28, 2010

Պաշտոնական Բաքու. Հայ-ադրբեջանական հակամարտությունում Ռուսաստանն Ադրբեջանին չի սատարում

News.am. 28-10-2010- Ռուսաստանը ժամանակակից Ադրբեջանի ռազմավարական գործընկերն է, սակայն հայ-ադրբեջանական հակամարտության հարցում Մոսկվան մինչ այժմ չի սատարում Բաքվի շահերին։ Այս մասին հոկտեմբերի 28-ին հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական հարցերով բաժնի ղեկավար Ալի Հասանովը։
«Ռուսաստանն, իհարկե, կարող է անել դա՝ հայ-ադրբեջանական հակամարտությունում միանշանակ սատարել Ադրբեջանին, սակայն մինչ այժմ հրաժարվում է այդ քայլից»,- ասել է Հասանովը։
Նրա խոսքով, բոլոր համանախագահող երկրները, այդ թվում՝ նաեւ Ռուսաստանը, ՄԱԿ-ում Ադրբեջանի կողմից ներկայացված բանաձեւի քննարկման ժամանակ հրաժարվեցին կողմ քվեարկել դրան՝ վկայակոչելով չեզոքություն պահպանելու փաստը։ «Մենք ոչ մի կերպ չենք կարող ազդել Ռուսաստանի քաղաքականության եւ մասնավորապես՝ ռուս-հայկական հարաբերությունների վրա։ Ռուսաստանի հարաբերություններն այլ երկրների հետ չպետք է ազդեն Մոսկվայի եւ Բաքվի հարաբերությունների վրա»,- ասել է Հասանովը։

No comments: