HayNews.am. 29-10-2010- Պոլսում կազմակերպված օրգանական սննդի ցուցահանդեսին կմասնակցեն նաև Թուրքիայի միակ հայկական գյուղի՝ Վաքըֆի ներկայացուցիչները, հայտնում են թուրքական լրատվամիջոցները:Վերջիններս իրենց հատկացված տաղավարում կներկայացնեն մանդարինից առանց քիմիկատների և հավելանյութերի պատրաստված օշարակը, որն արդեն հասցրել է մեծ համբավ ձեռք բերել Թուրքիայում:
Օրգանական սննդի ցուցահանդեսը կբացվի վաղը,Պոլսի Զեյթունբուրու թաղամասում, Երևանի ժամանակով 13:00-ին:
Հիշեցնենք, որ Վաքըֆի կանայք գյուղի կենտրոնում մանդարինի օշարակի արտադրամաս էին բացել, ինչը գրավել էր զբոսաշրջիկների և լրագրողների ուշադրությունը: Հայ կանանց պատրաստած օշարակն աչքի է ընկնում բնական լինելով և յուրահատուկ համով:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment