Tert.am.29-10-2010- Չեմ կարծում, թե բանակցային գործընթացը միայն Ռուսաստանի ձեռքում է։ Այս մասին այսօր ասաց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը։ Ըստ նրա, Ռուսաստանը վերջին շրջանում առավել առաջատար դիրք ունի, ինչն ամենևին չի արտացոլում դաշնակցային հարաբերությունները Հայաստանի հետ։ Հովհաննիսյանը նկատի ունի Ադրբեջանի հետ Ռուսաստանում ռազմաքաղաքական հարաբերությունների խորացումը, որը չի բխում ՀԱՊԿ երկրների միջև համագործակցության կանոնակարգերին։ Ըստ Հովհաննիսյանի՝ Ռուսաստանը նաև իր շահն է ապահովում։«Ես կարծում եմ, որ բոլորը միասին են աշխատում, և էլի ընթացակարգային արժեք է, որ համանախագահներից ամեն մի պետություն ճանաչել է մի նոր պետության և մասնակցում է այս գործընթացին։ Եթե մինչև Աստանա լինելու է որևէ առաջընթաց և սկզբունքների համաձայնության հնարավորություն, և եթե դրանք հիմնված են լինելու մադրիդյան առաջարկների ու պրահյան գործընթացի վրա, ապա կարծում եմ, որ փակուղային վիճակն ավելի կխորանա»,- ասաց նա։
Րաֆֆի Հովհաննիսյանի կարծիքով՝ այս պարագայում Հայաստանի ներքաղաքական իրավիճակը կարող է առավել սրվել։

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment