News.am. 30-10-2010- Քրդական բանվորական կուսակցության (PKK) առաջնորդներից մեկը` Դուրան Քալքանը հայտարարել է, որ Թուրքիայի ճռականությունը` PKK-ի դեմ կիրառել ռազմական միջոցներ, այլ ոչ դիվանագիտական ուղիներ, իր մեջ լուրջ սպառնալիք է պարունակում: Նա կոչ է արել քրդերին «իրենց ազգային համերաշխությամբ» դիմակայել թուրքական «դավադրությանը»:Վերջին ժամանակներս Թուրքիայի պաշտոնատար անձինք այցելել են Սիրիա, Իրաք եւ Իրան, որտեղ բանակցություններ են վարել PKK-ի ապստամբների դեմ համակարգված գործողություններ իրականացնելու շուրջ: Քալքանը մեղադրել է Թուրքիային «անազնվության» մեջ եւ քննադատել «հաշտությունը չհարգելու» համար: Նա ասել է, որ վերջին անգամ հաշտություն հռչակելուց հետո Թուրքիայի անվտանգության սպաները հանդիպել են անազատության մեջ գտնվող Օջալանի եւ եւ համաձայնել երկարաձգել հաշտությունը:
PKK-ն Թուրքիայի հետ հաշտության 6 մեկ է ներկայացրել` կապված քրդական հարցի լուծման հետ: Դրանց շարքում են PKK-ի անդամներին ազատ արձակելը, քրդերեն լեզվի արգելքների վերացումը, Թուրքիայում քրդական ժողովրդավարական ինքնավարություն ստեղծելու ուղիների նախապատրաստումը, Օջալանի բանտային պայմանների բարելավումը, զինված գործողությունների դադարեցումը եւ երկրի Սահմանադրության վերանայումը:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment