Saturday, October 30, 2010

Քլինթոնն ու Լավրովը քննարկել են Անդրկովկասի իրավիճակը

HayNews.am. 30-10-2010- Այսօր Հանոյում Հարավ-արևելյան Ասիայի հանրապետութոյւնների ասոցիացիայի միջոցառումների շրջանակներում հանդիպում են ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը: Հանդիպման ընթացքում քննարկվել է ստորագրվելիք երկկողմ պայմանագրերի ժամանակացույցը: Բացի այդ պաշտոնյաները վերանայել են ռուս-ամերիկյան նախագահական հանձնաժողովների գործունեության ու մի շարք ոլորտներում համագործակցության վերաբերյալ հարցեր: Լավրովն ու Քլինթոնը մտքեր են փոխանակել Ռազմավարական-հարձակողական սպառազինության վերաբերյալ պայմանագրի շուրջ:
Հանդիպման ընթացքում ուշադրության են արժանացել միաջազգային այնպիսի հարցեր, ինչպիսիք են Իրանի միջուկային ծրագիրը, ինչպես նաև Աֆղանստանում ու Անդրկովկասում ստեղծված իրավիճակը:

No comments: