Thursday, October 28, 2010

Լրտեսության համար մեղադրվող Հայաստանի ու Իրանի քաղաքացիները դատապարտվեցին երկարատեւ ազատազրկման



Կարինե Սիմոնյան Երեւան Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում երկուշաբթի 25 հոկտեմբէրին հրապարակեց պետական դավաճանության եւ Ադրբեջանի օգտին լրտեսության մեջ մեղադրվող Հայաստանի քաղաքացի 47 ամյա Գեւորգ Հայրապետյանի եւ 30 ամյա Իրանի քաղաքացի Բեհնամ Բաղերիի նկատմամբ դատավճիռը: Գեւորգ Հայրապետյանը դատապարտվեց 12 տարվա, իսկ Բեհնամ Բաղերին` 10 տարվա ազատազրկման: Ըստ գործի նյութերի, ազգությամբ իրանզի (ազերի) Բեհնամ Բաղերին Գեւորգ Հայրապետյանից, ով ղարաբաղյան պատերազմի հայտնի հրամանատարներից է, 2009 թվականի սեպտեմբերին ստացել է մի տեսասկավառակ, որը Հայաստանից դուրս գալիս Մեղրիի անցակետում հայտնաբերվել է իրանցու պայուսակում։ Տեսասկավառակում եղել են հակահայկական քարոզչություն պարունակող նյութեր, որոնք «կարող են օգտագործվել Հայաստանի միջազգային հեղինակությունը:
Դադարանում ներկա են եղել Բեհնամ Բաղերիի մայրը եւ եղբայը: Եղբոր պնդմամբ «Բեհնամը 5-ամյա ուսում է ստացել եւ Իրանի Ատրպատական նահանգում զբաղված է եղել անասնապահությամբ: Ըստ դատապարտվածի եղբոր տղան առաջին անգամ է Հայաստան այցելել իր ընկերուհուն տեսնելու համար:

Նկարում՝ Գեւորգ Հայրապետյան՝ աջից 1-ը, Բեհնամ Բաղերի՝ 3-րդը: 

No comments: