News.am. 31-10-2010- Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը հայտարարել է, որ Իրանի արտարժութային պահուստները գերազանցում են 100 մլրդ դոլարը: Նշենք, որ այս թիվը նախորդ շաբաթ նշել էր Համաշխարհային բանկը:Թե կոնկրետ որքան են կազմում Իրանի արտարժութային ռեզերվները, Իրանի նախագահը չի հաղորդել, գրում է РБК-ն:
Իրանի Կենտրոնական բանկի նախագահ Մահմուդ Բահրանին նշել է, որ Թեհրանը ներմուծել է հարյուրավոր տոննա ոսկի՝ ունցիան 656 դոլար գնով: Ներկայումս մեկ ունցիայի գինը 1230 դոլար է:
Վերջին անգամ Իրանի արտարժութային պահուստների մասին պաշտոնական տվյալներ հրապարկվել են 2008-ի փետրվարին: Այն ժամանակ դրանք կազմում էին 76,1 մլրդ դոլար:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment