Monday, November 1, 2010

Թուրքերը անհանգստացած են Սոչիում Զորավար Անդրանիկի հուշարձանի տեղադրելու փաստից

News.am. 1-11-2010- Սոչի Լազարեւյան շրջանում Արեւմտյան Հայաստանի ազգային ազատագրական շարժման մասնակից, Զորավար Անդրանիկ Օզանյանի հուշարձանի տեղադրումը խիստ արձագանք է գտել թուրքական մամուլում։
Թուրքիայում անհանգստացած են, որ իրենց բարեկամ Ռուսաստանում տեղադրվում է Առաջին Համաշխարհայինի տարիներին թուրքերի գլխին մեծ փորձանքներ բերած հայազգի զորավարի արձանը։
Թուրքական գրեթե բոլոր լրատվամիջոցներում տեղադրված հրապարակումների մեջ Զորավար Անդրանիկը մեղադրվում է թուրքերի ճնշումներին չենթարկվելու եւ որպես պատասխան հազարավոր թուրքերի կոտորելու մեջ։
Նշենք, որ Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը տեղեկացրել է, որ Զորավար Անդրանիկ Օզանյանի արձանը տեղադրվելու է Սոչիի Լազարեւյան շրջանում:

No comments: