Monday, November 1, 2010

Միսս Աշխարհ–2010 է ճանաչվել ամերիկուհին

Tert.am. 1-11-2010- ԱՄՆ–ն ներկայացնող Ալեքսանդրիա Միլլսը հաղթող է ճանաչվել «Միսս աշխարհ 2010» գեղեցկության մրցույթում, որը տեղի է ունեցել շաբաթ Չինաստանի Խայնան նահանգում։ Այդ մասին հայտնում է Дни.ru–ն։
18–ամյա գեղեցկուհուն հաջողվել է շրջանցել 120 երկրներից ժամանած իր մրցակից գեղեցկուհիներին։ Ալեքսանդրիան երազում է դառնալ ուսուցչուհի, իր հոբբին համարում է ճանապարհորդությունն ու լուսանկարչական արվեստը։
Առաջին վիցե միսս է դարձել Բոցվանայի բնակչուհի Էմմա Վարեուսը։
2–րդ վիցե միսս է դարձել Վենեսուելան ներկայացնող 22–ամյա Ադրիանա Վասինին։
Նշենք, որ «Միսս աշխարհ 2010»–ի ժյուրին այս տարի կազմված էր տարբեր տարիներին հաղթած գեղեցկուհիներից։
Ի դեպ, մասնակիցների մեջ հայ չկար։

No comments: