Monday, November 1, 2010

PKK-ն հերքել է. Ստամբուլի պայթյունի հետ որեւէ կապ չունենք

PKK-ի պատասխանատուներից մեկը CNN-ի եթերում հայտարարել է, թե PKK-ն որեւէ տեղեկություն չունի Ստամբուլի Թաքսիմի հրապարակում տեղի ունեցած պայթյունից։
PKK-ի պատասխանատուն նշել է, թե իրենց հայտարարած զինադադարը վերջանում է հոկտեմբերի 31-ին եւ մինչ ժամկետի ավարտը իրենք նման բան չէին անի եւ հիշեցրել օրեր առաջ թուրքական Radikal-ին հարցազրույց տված Մուրադ Քարայըլանի խոսքերը, թե այսուհետ PKK-ն ձեռնպահ է մնալու քաղաքացիական անձանց դեմ գործողություններ իրականացնելուց։
Նշենք, որ հոկտեմբերի 31-ի առավոտյան Ստամբուլի Թաքսիմի հրապարակին կից հերթապահություն իրականացնող ոստիկանական ավտոբուսների մոտ պայթյուն է որոտացել, որի հետեւանքով վիրավորվել է 15 ոստիկան եւ 17 քաղաքացիական անձ։

No comments: