Tert.am. 24-11-2010- Ընտրական օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ կոալիցիոն ուժերի դրական գնահատականներն անհասկանալի են Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանի համար, քանի որ, ըստ նրա, ԸՕ փոփոխություններից պետք է գոհ լինեն հասարակության լայն շերտերը։ Այս մասին այսօր Մամուլի ազգային ակումբում հրավիրված քաղաքական քննարկման ժամանակ հայտարարեց ԺԿ նախագահ Տիգրան Կարապետյանը։«Այստեղ ասում են՝ պետք է նախընտրական փուլը լավ անցնի և այլն, բայց իշխանությունը չի ապահովում Սահմանադրությամբ ճանաչված գաղտնիությունը։ Դռներ են թակում, անձնագրեր են հավաքում, չգիտի՞ դա իշխանությունը։ Թող, խնդրեմ, հարցերից առաջինը դնի այդ համակարգի խիստ գաղտնի պահպանումը։ Մեկը չպետք է իմանա՝ մյուսը ում է իր ձայնը տալու։ Հեռախոսով հարցումներ են անում, կեղծ սոցիոլոգներ են ի հայտ գալիս, ամեն կերպ ձգտում են խոչընդոտել...»,– ասաց Տիգրան Կարապետյանը։
ԺԿ ղեկավարը կարծիք հայտնեց, որ հարկավոր է լիովին անցնել համամասնական ընտրակարգի։ Ըստ Կարապետյանի՝ «մեծամասնական ընտրակարգն իմաստ չունի», քանի որ այդ ընտրակարգով հիմնականում խորհրդարան են անցնում տեղի հեղինակությունները, որոնք այնուհետև չեն մնում որպես անկախ պատգամավոր, այլ մտնում են մեծամասնություն համարվող խորհրդարանական խմբակցության մեջ։
«Մենք իրականում ցանկանում ենք, որ իրոք լինի ժողովրդի կամքը։ Եթե ժողովրդի կամքը պետք է լինի, ուրեմն իշխանությունն, ունենալով հանձնաժողովների մեծամասնությունը, պետք է կարողանա այնպիսի մթնոլորտ ստեղծել, որ ՀՀԿ–ական ներկայացուցիչները չընկնավորվեն... որ քիչ է հավաքվում ձայն, ինֆարկտը խփում ա, ոնց թե, ցուցանիշ պետք է տա»,– հայտարարեց Տիգրան Կարապետյանը՝ նշելով, որ խիստ կարևոր է ընտրությունների անցկացման մթնոլորտը. «որպեսզի ընթացքում լույսերը չանջատեն, մարդկանց չվախեցնեն»։

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment