News.am. 24-11-2010- Հայկական բանակում տեղի ունեցող սպանության դեպքերը բանակում տիրող քրեածին իրավիճակի հետեւանք է: Այս մասին նշվում է ՀԱԿ-ի կազմում ընդգրկված «Ժողովրդի իշխանություն» հասարակական-քաղաքական նախաձեռնության հայտարարության մեջ:Հայտարարության մեջ, մասնավորապես ասվում է.
«Սերժ Սարգսյանի ղեկավարած հանցավոր խմբավորումն` իր խորին զզվանքն արտահայտելով բանակում տեղի ունեցող ողբերգական իրադարձություններով մտահոգ ՀՀ քաղաքացիների նկատմամբ, ոչ միայն նպատակ չունի բանակը «ոտքից գլուխ» պարուրած կրիմինալի եւ կոռուպցիայի դեմն առնելու, այլեւ լկտիորեն զորակցում է այդ արատավոր բարքերը բանակում արմատավորող մարդակերներին:
Բանակում տեղ գտած ողբերգությունները 2008թ. կեղծված նախագահական ընտրությունների եւ մարտի 1-ի ռազմական հեղաշրջման ուղղակի հետեւանքն են: Շարունակելով Միքայել Հարւթյունյանի ազգադավ գործունեությունը, բանակի ղեկավարությունը` ի դեմս պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի եւ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովի, անմիջական մասնակցություն ունենալով մարտի 1-ի ռազմական հեղաշրջման եւ ժողովրդի սպանդի կազմակերպման մեջ, Սերժ Սարգսյանի հանցավոր խմբավորման կազմում ստանալով անպատժելիության իմունիտետ` ձեռնմուխ եղան բանակը սպանդանոցի եւ քրեական որջի վերածելու արյունառուշտ ու դատապարտելի գործին:
Ո՞վ է կասկածում, որ, եթե Հայաստանը լիներ ժողովրդավարական եւ սահմանադրությամբ, օրենքներով առաջնորդվող երկիր, առաջին իսկ ողբերգական դեպքից հետո Սեյրան Օհանյանը, Յուրի Խաչատուրովը եւ Մովսես Հակոբյանը հեռուստատեսությամբ Էժանագին եւ բովանդակազուրկ շոուներ կազմակերպելու փոխարեն կխոստովանեին, որ պրոֆեսիոնալ չեն եւ հարգելով սպայի պատիվը` անմիջապես հրաժարական կտային, իսկ ՀՀ սահմանադրության երաշխավոր` ՀՀ նախագահի պաշտոնը հայի արյամբ բռնազավթած անձը, որպես գերագույն հրամանատար, նրանց կկանգնեցներ ռազմական տրիբունալի առջեւ:
Խստորեն դատապարտելով վերջին ամիսներին Հայկական բանակում տեղի ունեցող երեւույթները, պահանջում ենք բանակի ներկա ողբերգական վիճակի համար պատասխանատու, կոռումպացված եւ քրեականացված հրամանատարական կազմի, ներառյալ իրեն ՀՀ գերագույն գլխավոր հրամանատար համարող Սերժ Սարգսյանի, անհապաղ հրաժարականը:
Հայկական բանակում տեղ գտած հանցավոր բարքերի նախկին եւ ներկա պատասխանատուները` Ռոբերտ Քոչարյանը, Միքայել Հարությունյանը, Սեյրան Օհանյանը, Յուրի Խաչատուրովը, Մովսես Հակոբյանը, ինչպես նաեւ հանցավոր խմբավորման պարագլուխ Սերժ Սարգսյանը պետք է պատասխանատվության ենթարկվեն օրենքի ողջ խստությամբ»:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment