Saturday, November 20, 2010

Հույն քաղաքապետը ցանկանում է Ազատության հրապարակում տեղադրել երիտթուրքերի հուշարձանը

Tert.am. 20-11-2010- Սալոնիկի նորընտիր քաղաքապետ Յանիս Բուտարիսը հայտարարել է, որ ցանակնում է Սալոնիկում կանգնեցնել երիտթուրքերին նվիրված մի հուշակոթող:
Elefterotipiya պարբերականին տված հարցազրույցում Բուտարիսը նշել է նաև, որ Սալոնիկում շուտով սկսելու են մզկիթի կառուցման աշխատանքներ:
«Սալոնիկում գործում է սինագոգ, հայ առաքելական, կաթոլիկ եկեղեցիներ: Իսկ ինչո՞ւ չլինի մզկիթ մուսուլման քաղաքացիների համար: Նրանք երկրորդ դասի քաղաքացիներ չեն»,- հայտարարել է Սալոնիկի քաղաքապետը:
Ի պատասխան այն հարցին, թե «Արդյոք Ձեր ծրագրերի հետ կապված չե՞ք վախենում հնարավոր հակազդեցությունից», Յանիս Բուտարիսը հայտարարել է. «Քաղաքի բնակիչները տեղյակ չեն որոշ բաների մասին, որովհետև պատմություն չեն կարդում:
Էլեֆտերիաս (Ազատություն) հրապարակի անունը դրել է Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը: Իսկ երիտթուրքերի շարժումը սկսել է հենց այստեղից: Ես էլ ցանկանում են այդ հրապարակում հուշակոթողներ տեղադրել` նվիրված երիտթուրքերին և սալոնիկցի հրեաներին»:
Հիշեցնենք, որ Բուտարիսը տարիներ առաջ առաջարկել էր սալոնիկի փողոցներից մեկն անվանակոչել Աթաթուրքի անունով, ինչի պատճառով ենթարկվել էր խիստ քննադատության:

No comments: