Aysor.amղ17.11.2010- Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի նախագահ Մևլութ Չավուշօղլուն, ինչպես միշտ, գոհ է մնացել Ադրբեջանում անցկացված ընտրություններից: Թուրքիայում անցկացված ԵԽԽՎ հերթական նիստում Մ. Չավուշօղլուն հայտարարել է, որ նոյեմբերի 7-ին Ադրբեջանում անցկացված խորհրդարանական ընտրություններն ամբողջությամբ համապատասխանել են Ադրբեջանի ընտրական օրենսգրքին, միջազգային չափանիշներին և ժողովրդավարական ընտրությունների անցկացման հարցում Ադրբեջանի ստանձնած պարտավորություններին: Այս մասին գրում է «Ենի Մուսավաթ» պարբերականը:Թերթի մեկնաբանմամբ՝ «2000 թ-ից մինչ օրս Ադրբեջանում անցկացված բոլոր ընտրությունները, որպես կանոն, «գերազանց» գնահատականի են արժանանում Մևլութ Չավուշօղլուի կողմից: Պարոն Չավուշօղլուն ԵԽԽՎ նախագահ ընտրվելուց հետո հավատարիմ է մնացել իր սովորույթին և չի հրաժարվում ընտրությունների գծով Ադրբեջանի իշխանության հիմնական դաշնակիցը լինելու իր դերից: Չնայած այն փաստին, որ վերջին 10 տարիներին համաշխարհային հանրությունը, առաջադեմ, ժողովրդավարական պետությունները Ադրբեջանում անցկացված ընտրություններում լուրջ խնդիրներ են գրանցել, Չավուշօղլուի կարծիքն անփոփոխ է մնացել: Ամենավատն այն է, որ Թուրքիայի կառավարող կուսակցության անդամի անձնական կարծիքն ազդում է ԵԽԽՎ կարծիքի վրա և բնութագրվում որպես կառույցի դիրքորոշում»:
Հիշեցնենք, որ Ադրբեջանւոմ նոյեմբերի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությությունների առնչությամբ բավականին կոշտ հայտարարությամբ հանդես էր եկել ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչը՝ ընդգծելով, որ կայացած ընտրությունները ժողովրդավարական չափանիշներին չեն համընկնում:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment