Thursday, November 18, 2010

Այսօր ծխելուց հրաժարվելու միջազգային օրն է

Այսօր ծխելուց հրաժարվելու միջազգային օրն է, իսկ ծխում է աշխարհի բնակչության 16 տոկոսը: Եվրոպան նպատակ է դրել մինչև 2040 թվականն ազատվել ծխախոտից: Փորձագետները կարծում են, որ այդ խնդրի լուծմանը կարելի է հասնել հասարակական վայրերում ծխելն արգելելու, ծխախոտի ակցիզային հարկը բարձրացնելու և այդ ապրանքատեսակի գովազդի վրա արգելք դնելու ճանապարհով:
Նրանք նշում են, որ պատմությունն ունի նմանատիպ խնդրի լուծման օրինակ: Անցյալ դարասկզբին կոկայինի վաճառքն ազատ էր: Դեռևս 5 տարի առաջ ինքնաթիռներում հնարավոր էր ծխել, իսկ այսօր բացառված է թե մեկը, թե մյուսը:
Որոշ երկրներում ծխելն արգելված է նաև ակումբներում, մասնավորապես` ծխող մարդկանց հնարավոր չէ հանդիպել Իռլանդիայի և Իսլանդիայի բարերում:

No comments: