News.am. 1-11-2010- Թուրքական լրատվամիջոցները իրենց զարմանքն են հայտնել Թուրքիայի վարչապետի մեկնաբանության նկատմամբ, որտեղ Էրդողանը ուղիղ կերպով մեղադրում է պատմամշակույթային հուշարձանների պահպանությամբ մտահոգված արվեստագետներին՝ Ստամբուլի կենտրոնում իրականցրած պայթյունի մեջ։Թուրքական Bianet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Մարդինի նահանգում նոր բնակելի շենքի բացմանը ելույթ է ունեցել, որի ընթացքում անդրադարձել է հոկտեմբերի 31-ին Ստամբուլի Թաքսիմի հրապարակում տեղի ունեցած պայթյունին՝ դրանում մեղադրելով նաեւ Բաթմանի նահանգի պատմական Հասանքեյֆ շրջանը ջրամբարի տակ առնելու դեմ հանդես եկողներին։
Fırat գործակալությունը եւս տարակուսանք է հայտնել Էրդողանի մեկնաբանության նկատմամբ, որտեղ Էրդողանը պատմական հուշարձանների ճակատագրով մտահոգ արվեստագետներին համեմատել է Ստամբուլի պայթյունը իրականացրածների հետ եւ նրանց նույն հարթության վրա դրել։ «Օրինակ՝ Թարքանը Հասանքեյֆի պահպանության համար պայքարողներից մեկն է։ Էրդողանի այս խոսքերը ցույց են տալիս նրա իրական էությունը։ Հասանքեյֆի պատմական հուշարձանների պահպանության ու դրանք կառուցվող ջրամբարի ջրերով ծածկելու դեմ հանդես եկող բազմաթիվ թուրք մտավորականների դեմ մեղադրանքից չի հրաժարվում Էրդողանը»,-մեկնաբանում է Fırat գործակալությունը։
Նշենք, որ Հասանքեյֆը պատմական կառույցներով վայր է Բաթմանի նահանգում, Տիգրիս գետի ափին։ Թուրքական կառավարությունը նախատեսում է ջրամբար կառուցել, որի ջրերը կծածկեն 1000 տարվա պատմություն ունեցող կառույցները։

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment