Panorama.am. 1-11-2010- «Բոլորն էլ գիտեն, որ մենք պատերազմ չենք ուզում, սակայն բոլորն էլ գիտեն, որ մենք միշտ էլ պատրաստ ենք պատերազմին, ունենք կայացած բանակ, գիտակից սերունդ և թող Ադրբեջանը չփորձի բարձրագոչ հայտարարություններով մեզ հետ խոսել: Եթե ձգտում են պատերազմին, թող սկսեն պատերազմը, և ես ամենայն պատասխանատվությամբ մեր բոլոր ազատամարտիկ տղաների անունից հայտարարում են, որ նրանք կստանան իրենց արժանի հարվածը: Ի՞նչ է նրանք մոռացել են, թե ինչպես ետ շպրտվեցին Արցախյան պատերազմի օրերին,- անդրադառնալով Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաբար Աբիևի հայտարարությունն առ այն, որ «եթե ԼՂ հիմնախնդիրի խաղաղ կարգավորման բանակցություններն արդյունքներ չունենան, ապա Ադրբեջանը կօգտագործի իր ռազմական ներուժը՝ երկրի տարածքային ամբողջականությունը վերականգնելու համար՝ Panorama.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ պատգամավոր, ազատամարտիկ Կարեն Սարիբեկյանը:
Նրա խոսքերով՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարը պետք է խելամտություն ցուցաբերի ու նման հայտարարություններ չանի, քանի որ իրենք էլ գիտեն, թե ինչ կլինի իրենց հետ, եթե կրկին պատերազմ հրահրեն: Ազատամարտիկի համոզմամբ՝ նման հայտարարությունները հաստատ չեն ուժեղացնում ադրբեջանցիներին ու եթե հայկական կողմն իր բանակի սպառազինության ու ժողովրդի կուռ շարքերի մասին չի խոսում՝ դա չի նշանակում, որ մենք ինչպես որ հարկն է զինված չենք կամ վախենում ենք պատերազմից:
«Էլչիբեյն ասում էր, թե Սևանա լճում պետք է ոտքերներս լվանանք ու հիմա հարց է առաջանում, թե ո՞վ, որտեղ, ինչ արեց: Ո՞ւր են Էլչիբեյի նմանները, որոնք Արցախյան պատերազմի ժամանակ նման հիմար հայտարարություններ էին անում: Ես ուղղակի ապշում եմ, մարդիկ մտածելով են խոսում, թե… թե ուղղակի ասում են ասելու համար»,- ասաց պատգամավորը:
Նրա խոսքերով՝ Աբիևի նմանները պետք է «ուղեղներին մի քիչ զոռ» տան, ու փորձեն գոնե փոքր-ինչ կշռադատված հայտարարություններ անել:
«Մենք՝ հայերս, խաղաղասեր ժողովուրդ ենք և ամեն ինչ անում ենք խնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ»,- ասաց ԱԺ պատգամավոր Կարեն Սարիբեկյանը:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment