Panorama.am. 22-11-2010- Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Մարիոս Գարոյանը միջազգային հանրությանը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչ է արել` նշելով, որ այդ հանցանքն իրականացրած Թուրքիան չպետք է անպատիժ մնա: Այս մասին հայտնում է կիպրական Famagusta Gazette թերթը:
Աղբյուրի համաձայն` տեղական հայկական եկեղեցում պատարագից հետո ունեցած ելույթում հայազգի պաշտոնյան նշել է, որ պատմական ճշմարտությունը թաքցնելն անհնար է: «Այսօր մենք հարգում ենք մարդկության դեմ ուղղղված հանցանքի` Հայոց ցեղասպանության հիշատակը, որը շարունակում է մնալ անպատիժ, և մենք կրկին կոչ ենք անում միջազգային հանրությանը ճանաչել այդ նողկալի ոճրագործությունը»,- ասել է նա:
Մարիոս Գարոյանն ընդգծել է, որ խոշոր հանցանքի հեղինակ Թուրքիան պետք է իր գործողությունների համար պատասխանատվություն կրի: Հայաստանի հետ հարաբերությունները բարելավելու հարցում Անկարայի մոտեցումները նա բնորոշել է «խորամանկ»` նշելով, որ նրա նկատմամբ «վստահության նշույլ անգամ չկա»: «Այդ քայլերն ու նախաձեռնություններն ուղղված են հայերին խաբելուն ու պատմությունը խեղաթյուրելուն, որպես այդպիսիք մերժվելու են հայ ժողովրդի կողմից»,- վստահեցրել է նա:
Կիպրոսի խորհրդարանի խոսնակը նշել է, որ հայերը պայքարում են նաև Կիպրոսի հարցում արդարության վերականգման համար: «Մենք ձգտում ենք արդար, ֆունկցիոնալ ու կենսունակ լուծումների, և մենք միջազգային հանրությանը կոչ ենք անում հաշվի առնել Թուրքիայի անհաշտ կեցվածքն ու վճռականություն դրսևորել, որպեսզի Կիպրոսը վերականգնի իր ազատությունը, ժողովրդավարությունը, արդարությունն ու բարգավաճումն` իր բոլոր օրինական քաղաքացիների` հույն-կիպրացիների, թուրք-կիպրացիների, մարոնիտների, հայերի ու լատինների համար»,- նշել է Մարիոս Գարոյանը:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment