Monday, November 22, 2010

Ստամբուլի քաղաքապետը դարձել է ՄԱԿ-ի Միացյալ քաղաքների եւ տեղական ինքնակառավարման մարմինների միության նախագահը

Մեքսիկայում անցկացված ՄԱԿ-ի Միացյալ քաղաքների եւ տեղական ինքնակառավարման մարմինների միության (UCLG) 3-րդ միջազգային կոնգրեսի ընթացքում 2010-2013 ժամանակաշրջանի նախագահ է ընտրվել Ստամբուլի քաղաքապետ Քադիր Թոփբաշը։
Թուրքական Star-ի փոխանցմամբ՝ Քադիր Թոփբաշը շնորհակալություն է հայտնել միության պատվիրակներին՝ իրեն նման պատասխանատու պաշտոն վստահելու համար եւ նշել, որ ինքը ներկայացնելու է բոլոր անդամներին։ «Պետք է ուժեղացնել եղբայր քաղաքների ստեղծման գործընթացները եւ աշխատել այն ուղղությամբ, որ աշխարհի բոլոր տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարները ներկայացված լինեն UCLG-ի կազմում»,-նշել է Քադիր Թոփբաշը՝ շեշտելով, որ ինքը խնդիրների լուծման ուղղությամբ քայլերի արագացման համար հանդիպում է խնդրելու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունից։

No comments: