Friday, November 19, 2010

Ռուսաստանը բոյկոտում է Նոբելյան մրցանակաբաշխությունը

Tert.am. 19-11-2010- Չինաստանը, Ռուսաստանը, Ղազախստանը, Կուբան, Մարոկոն և Իրաքը հրաժարվել են մասնակցել դեկտեմբերի 10-ին կայանալիք Խաղաղության նոբելյան մրցանակի շնորհման արարողությանը: Այս մասին հայտարարել է Նորվեգիայի նոբելյան հանձնաժողովի քարտուղար Գեյր Լունդեսթադը:
Նրա խոսքով` այդ պետությունները որևէ բացատրություն առայժմ չեն տվել միջոցառմանը չմասնակցելու առնչությմաբ: Նորվեգիայի նոբելյան հանձնաժողովի քարտուղարը նշել է նաև, որ Չինաստանը մրցանակաբաշխության արարողությունը ձախողելու համար սկսել է մեծ արշավ:
Հիշեցնենք, որ այս տարի Խաղաղության Նոբելյան մրցանակը հանձնվեց չինացի իրավապաշտպան, 11 տարվա բանտարկության դատապարտված Լյու Սյաոբոյին: Սա առաջ էր բերել պաշտոնական Պեկինի վրդովմունքը։ Այդ առնչությամբ պարզաբանումներ տալու համար Չինաստանի արտգործնախարարություն էր հրավիրվել այդ երկրում Նորվեգիայի դեսպանը: Իսկ վերջինս հայտարարել էր, որ Նորվեգիայի նոբելյան հանձնաժողովը որոշումներ է կայացնում ինքնուրույն, և դրանց վրա Նորվեգիայի իշխանություններն ազդեցություն չունեն:

No comments: