Friday, November 19, 2010

Ալիեւը կրկին հիշել էր Ղարաբաղի մոռացության մատնված բանաձեւը

Ձեր անմիջական մասնակցությունը ղարաբաղյան հարցի կարգավորման բանակցային գործընթացում ունի կարեւորագույն դերակատարություն, որը կարող է հանգեցնել առաջխաղացման: Այդ մասին Բաքվում ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Իլհամ Ալիեւը:
Ինչպես հայտնում է ադրբեջանական պետական հեռուստաընկերությունը, նշելով բանակցային գործընթացում որոշակի առաջընթացի առկայությունը, Ալիեւը միաժամանակ ընդգծել է, որ «հակամարտությունը կարող է լուծվել միայն միջազգային իրավունքի, ղարաբաղյան խնդրի վերաբերյալ միջազգային կառույցների կողմից ընդունված բանաձեւերի հիման վրա»:
Նշենք, որ Դմիտրի Մեդվեդեւը գտնվում է Ադրբեջանում`Բաքվում ընթացող Կասպյան պետությունների ղեկավարների 3-րդ գագաթաժողովի շրջանակներում:

No comments: