Monday, November 29, 2010

Էրդողանը՝ թուրք կաշառակեր պաշտոնյաների ցուցակում. Wikileaks

Tert.am. 29-11-2010- Wikileaks-ի հրապարակած ԱՄՆ պետքարտուղարության գաղտնի փաստաթղթերում տեղ են գտել նաև թուրք բարձրաստիճան կաշառակեր պաշտոնյաների անունները։
Անկարայում Միացյալ Նահանգների նախկին դեսպան Էրիկ Էդելմանի կողմից 2004թ. դեկտեմբերի 30-ին պատրաստված Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցության շարքերում առկա ապօրինությունների մասին փաստաթղթում ասվում է.
«Ինչպես մեզ տեղեկացրել են «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցության ներկայացուցիչները, մի շարք նախարարական ընտանիքների անդամներ առնչություն ունեն շատ լուրջ ապօրինությունների հետ։ Օրինակ՝ Էրդողանը միանգամից 8 առանձին հաշվեհամարներ ունի շվեյցարական բանկերում։ Իսկ թուրքական կառավարության ղեկավարի այն հայտարարությունը, թե ինքն իբր իր ունեցվածքը կուտակել է տղայի հարսանիքի նվերների հաշվին, իսկ իր չորս զավակների ուսման վարձերը վճարում է մի թուրք գործարար, ուղղակի մակերեսային են»։
Բացի այդ, հրապարակված փաստաթղթում նշվում է, որ կաշառակերության հետ ամենասերտ կապեր ունեցող թուրք այժմ արդեն նախկին նախարարներից են Աբդուլքադիր Աքսուն, որը զբաղեցնում էր ներքին գործերի նախարարի պաշտոնը, Քյուրշաթ Թյուզմենը, ով զբաղեցնում էր արտաքին առևտրի հարցերով պետնախարարի աթոռը, և «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցության Ստամբուլի գրասենյակի նախկին ղեկավար Մեհմեդ Մուեզզինօղլուն։

No comments: