Tert.am. 21-1-2011- «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնությունը պատրաստվում է շարունակել իր գործունեությունը երեք ուղղություններով այն բանից հետո, երբ Սերժ Սարգսյանը ստորագրեց Ազգային ժողովի ընդունած «Լեզվի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին և «Հանրակրթության մասին» օրենքները, որոնք նախատեսում են Հայաստանում օտարալեզու դպրոցների բացում։
Ինչպես Tert.am–ի հետ զրույցում ասաց նախաձեռնության անդամ Արամ Ապատյանը, նախաձեռնության պայքարի առաջին ուղղությունն այն է, որ իրենք պատրաստվում են բողոքարկել հիշյալ օրենքների օրինականության ու համապատասխանության հարցը թե՛ Հայաստանի, թե՛ միջազգային օրենքներին։ Արամ Ապատյանի խոսքով՝ հիշյալ օրենքները չեն համապատասխանում Հայաստանի Անկախության հռչակագրին, որտեղ շեշտվում է կրթությունը հայերենով կազմակերպելու սահմանումը։ Նրա խոսքով՝ տվյալ օրենքները հակասում են նաև ՄԱԿ–ի կոնվենցիային։
«Երկրորդ ուղղությունը, որի հետ կապված մենք կշարունակենք մեր աշխատանքները կապված են այլ պետությունների հետ։ Մենք նախատեսում ենք դիմել այլ պետությունների կառավարություններին՝ կոչ անելով օտարալեզու դպրոցների բացման փոխարեն քայլեր ձեռնարկել մեր երկրում իրենց լեզուների դասավանդման մակարդակն ու որակը բարձրացնելու ուղղությամբ»,– նշեց Արամ Ապատյանը։
Երրորդ տարբերակը, ինչի մասին մտածում է «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնությունը, կապված է Սփյուռքի հետ։ Նրանք պատրաստվում են դիմել սփյուռքահայերին՝ կոչ անելով ներդրումներ չկատարել մեր երկրում մասնավոր օտարալեզու դպրոցների բացման գործում։
Ինչ վերաբերում է հրապարակային ակցիաներին և գործողություններին, նախաձեռնությունը մոտ ժամանակներս նման բան չի նախատեսում, բայցև չի բացառում։ «Հրապարակային միջոցառումներ մենք անում ենք ըստ անհրաժեշտության և եթե հարկ լինի, նաև նման միջոցառումներ կկազմակերպենք»,– ասաց նա։

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment