Panorama.am. 21-1-2011- Քսաներկու կին գորածարարներ Հայաստանից մասնակցելու են հունվարի 24-26-ը Ստամբուլում կայանալիք տարածաշրջանային համաժողովին, որը կազմակերպում է ԱՄՆ Պետքարտուղարությունը` որպես գենդերային հավասարության հարցերով աշխատանքային խմբի համանախագահ Ժողովրդավարությունների համայնքում: Սա առաջինն է այն երեք համաժողովներից, որն անցկացվում է Հարավային ու Արևելյան Եվրոպայի և Եվրասիայի կանանց համար և սրանով մեկնարկում է «Ներդրում հանուն ապագայի» ծրագիրը, որով նախատեսվում են փորձի փոխանակումներ, խորհրդատվություն և աշխատաժողովներ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՄՆ դեսպանատան մամուլի ծառայությունից:«Ներդրում հանուն ապագայի» նախաձեռնության միջոցով Միացյալ Նահանգները պարտավորվում է ներդրումներ կատարել հանուն Հարավարևելյան Եվրոպայի ու Եվրասիայի կանանց ապագայի` նրանց համար նոր տնտեսական հնարավորությունների մեծացմանն ու Արևմտյան Եվրոպայի երկրների, բազմակողմ կազմակերպությունների, մասնագիտական ընկերակցությունների, համալսարանների և մասնավոր հատվածի հետ գործացության խորացմանն ուղղված հետևյալ միջոցներով. Հարավարևելյան Եվրոպայի ու Եվրասիայի կանանց համար գործարար ուսուցման, գործիքների ու ռեսուրսների, խորհրդատու-մենթորների և մասնագիտական կազմակերպությունների հասանելիության դյուրացում. Եվրոպայում կանանց տնտեսական հնարավորությունների բարելավման գաղափարին նվիրված անձանց ցանցի ձևավորում. իրենց երկրի տնտեսությունում դրական տեղաշարժեր կատարելու համար անհրաժեշտ գործիքների, մասնավորապես` դրամաշնորհների, կրթական փոխանակումների ու շարունակական խորհրդատվության ապահովում Հարավարևելյան Եվրոպայի ու Եվրասիայի կանանց համար. գործարար ոլորտի միջազգային ու տարածաշրջանային առաջադեմ գործիչների հետ քննարկումներ կանանց համար տնտեսական հնարավորությունների մեծացման հարցի շուրջ:
Ծրագրի հեռահար նպատակներից մեկը կին գործարարների ցանցի ձևավորումն է, ովքեր կզբաղվեն ոչ միայն իրենց բիզնեսի հարցերով, այլ նաև որպես խորհրդատուներ հանդես կգան գործարար դաշտ նոր մուտք գործող կանանց համար, ինչպես նաև կաշխատեն իրենց երկրներում գործարարության համար բարենպաստ միջավայր ապահովելու ուղղությամբ:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment