Saturday, January 29, 2011

Ուկրաինայի նախագահը պաշտոնական այց է կատարելու Ադրբեջան

News.am. 28-1-2011- Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչն այս տարի ծրագրում է պաշտոնական այց կատարել Ադրբեջան:
«Ես ծրագրում եմ այս տարի այցելել Ադրբեջան ձեզ եւ ինձ հարմար որեւէ ժամանակ, որպեսզի մենք կարողանանք արդեն ադրբեջանական տարածքում շարունակել մեր բարեկամական, քաղաքական, ռազմավարական երկխոսությունը»,- ասել է Յանուկովիչը Իլհամ Ալիեւին Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակներում կայացած հանդիպմանը:
Նա նշել է նաեւ երկկողմ երկխոսության ակտիվությունը:
Իր հերթին Իլհամ Ալիեւը նկատել է, որ Ադրբեջանի եւ Ուկրաինայի հարաբերությունները հեռանկարում դիտարկում է որպես «շատ լայն, բազմակողմ եւ երկարաժամկետ», հաղորդում է «Ինտերֆաքս-Ուկրաինան»:

No comments: