Saturday, January 29, 2011

«Ժառանգություն». Բանակը աճող օրգանիզմ է, եւ դրական փոփոխություններն ակնհայտ են

Այն, որ Հայաստանը մշտական, մարտունակ բանակ ունի, մեծ ձեռքբերում է, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանը:
«Բանակն աճող օրգանիզմ է, եւ դրական փոփոխություններն ակնհայտ են»,- նկատել է պատգամավորը: Նա միաժամանակ նշել է, որ երկրում, ինչպեսեւ բանակում, ամեն ոք պետք է հավասար լինի օրենքի առջեւ: «Հայկական բանակի ուժը ոչ այնքան տեխնիկական բաղադրիչի, որքան հոգեւոր եւ մարդկային գործոնների մեջ է: Եւ կուզեի, որ բանակի ղեկավարության մեջ գերիշխող լիներ այդ երկու գործոնը»,- ասել է Ալավերդյանը:
Նշենք, որ հունվարի 28-ին հայկական բանակը նշում է իր ստեղծման 19-ամյակը:

No comments: