Saturday, January 29, 2011

Եվրոպական դատարան. Թուրքիան մարդու իրավունքների ամենավատ խախտողն է

News.am. 29-1-2011- Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է իր ամենամյա զեկույցը եւ կրկին ընդգծել, որ Թուրքիան ամենաշատն է խախտում մարդու իրավունքները այն 47 երկրների շարքում, որոնք ստորագրել են մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան:
Բոլոր խախտումների 18,55 տոկոսը բաժին է հասնում Թուրքիային, իսկ երկրորդ տեղում Ռուսաստանն է` 14,48 տոկոսով:
Թուրքիայում առավել շատ է խախտվում Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը` արդար դատաքննության վերաբերյալ: Հենց այդ հոդվածով էլ ամենաշատ վճիռներն են կայացվում Թուրքիայի դեմ:
Զեկույցում նշվում է, որ վերջին տարիներին աճում են Թուրքիայի դեմ ներկայացված հայցերի թիվը: Եթե 2007-ին ներկայացվել է 2828 հայց, 2008-ին` 3706, 2009-ին` 4474, ապա 2010-ին ներկայացվել է 5821 հայց:

No comments: