Saturday, January 29, 2011

Թուրքիայում կցուցադրվի Կոմիտաս վարդապետի մասին պատմող ֆիլմ

Tert.am. 29-1-2011- Հունվարի 30-ին Ստամբուլում ցուցադրվելու է հայ երգահան, երգիչ, երաժշտական էթնոլոգ, երաժշտագետ, դասատու, ժամանակակից հայկական դասական երաժշտության հիմնադիր Կոմիտաս վարդապետի մասին պատմող ֆիլմ։
Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ «Ինչո՞ւ» ֆիլմը ցուցադրվելու է Կոմիտասի ծննդյան 140-ամյակին և մահվան 75–րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում։ Ֆիլմի ցուցադրումը նախաձեռնել է Պոլսո հայ համայնքը։

No comments: