Friday, January 28, 2011

Թուրք լրագրողը կներկայացնի Տեր-Պետրոսյանի և Թյուրքեշի հանդիպման որոշ մանրամասներ

HayNews.am. 27-1-2011- Թուրքիայի ռադիո-հեռուստատեսային ընկերության TRT Haber ալիքը պատրաստվում է եթեր հեռարձակել թուրքական հասարակությունը ցնցած հոդվածների և նրանց հեղինակների մասին պատմող հեռուստահաղորդում:
«Գլխագիր՝ ութ սյունակի» կոչվող հաղորդման առաջին թողարկման ժամանակ կխոսվի Ջան Դյունդարի մասին և վերջինիս՝ 2005 թվականին Milliyet-ում հրապարակած այն հոդվածի, որում խոսվում էր ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի և «Ազգայնական շարժում» կուսակցության հիմնադիր Ալփարսլան Թյուրքեշի գաղտնի հանդիպման մասին: Դունդարը Milliyet-ում նաև հրապարակել էր 1993 թվականին Փարիզում կայացած հանդիպումից լուսանկարներ և որոշ տեղեկություններ:
Դունդարն «Գլխագիր՝ ութ սյունակի» հեռուստահաղորդման եթերում կպատմի իր հոդվածի ստեղծման, ինչպես նաև դրանից դուրս մնաց ուշագրավ դրվագների մասին:
Հաղորդումը եթեր կհեռարձակվի հունվարի 29-ին:

No comments: