Friday, January 28, 2011

ՃԱՂԵՐԻ ՀԵՏԵՎԻՑ

Այսօր, երբ Սերժ Սարգսյանը զինվորականներին պարգեւատրելուց հետո նախագահականի դիմացի աստիճաններին լուսանկարվում էր նրանց հետ, նախագահականի դիմաց ցույց էին անում բանակում խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների հարազատները: Սերժ Սարգսյանը մոտեցել է եւ ճաղավանդակի հետեւից զրուցել նրանց հետ:
Ըստ լրատվամիջոցների, Սերժ Սարգսյանն ասել է, թե նոր զինդատախազ է նշանակվել, որն էլ կընդունի եւ կլսի հարազատներին: Շաբաթ, հունվարի 29-ին, ժամը 10-ին զինդատախազն ընդունելու է հարազատներին:
Ի դեպ, նկարում, ձեռքին լուսանկար պարզած կինը Անահիտ Մկրտչյանն է, ում որդուն` ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի ուսանող Արայիկ Ավետիսյանը բանակում սպանվել է 2001 թվականին: Մոր պնդմամբ, որդուն գնդակահարել է գումարտակի հրամանատարը, ականատեսների ներկայությամբ: Սակայն իրական մեղավորներն այդպես էլ չեն պատժվել: Տիկին Անահիտը 9 տարի պայքարում է իրավապահ մարմիններում իրական հանցագործին պատասխանատվության ենթարկելու համար:

Լուսանկարը PanARMENIAN Photo/ Տիգրան Մեհրաբյան

No comments: