News.am. 28-1-2011- Ռուսաստանը եւ 5+1 խմբի գործընկերները հիասթափված են Թեհրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Ստամբուլում Իրանի հետ կայացած բանակցությունների արդյունքից, սակայն տեսնում են նաեւ քննարկումների դրական կողմը: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը` ելույթ ունենալով Նիքսոնի կենտրոնում:«Մենք կիսում ենք որոշակի հիասթափությունը, սակայն տեսնում ենք նաեւ քննարկման դրական կողմերը», - Ռյաբկովին մեջբերում է «Взгляд»-ը:
Ստամբուլում Վիեննայի խումբը Իրանի պատվիրակությունը ներկայացրել է իրանական ուրանի փոխանակման նախագծի վերամշակված տարբերակը:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment