Friday, January 28, 2011

Բրայզայի թեկնածությունը կրկին կհայտնվի Սենատում

HayNews.am. 28-1-2011- Ադրբեջանում դեսպան դառնալու Մեթյու Բրայզայի «մանկության կապույտ երազանքը» կարծես թե չի իրականանում: Հիշեցնենք, որ նրա թեկնածությունը Սենատում արգելափակվել էր հայամետ սենատոր Բարբարա Բոքսերի կողմից` հայկական համայնքի ջանքերով և խնդրանքով: Սպիտակ Տան վարչակազմը, սակայն, օգտվելով երկրի Սահմանադրությամբ իրեն տրված իրավունքներից, նշանակեց Բրայզային Ադրբեջանում դեսպան այն ժամանակ, երբ Սենատը հանգստանում էր: Նշանակումը, սակայն, օրենքի մեջ է մեկ տարի ժամկետով, ուստի և Օբամայի վարչակազմը ստիպված եղավ Բրայզայի թեկնածությունըը կրկին ուղարկել հաստատման: Առաջիկայում կպարզվի, կկատարվի ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահի ցանկությունը`, թե` ոչ:

No comments: