Saturday, January 22, 2011

Կաթողիկոսին չեն վիրահատե՞լ. մամլո դիվանը հերքում է

Հունվարի 1-ին մամուլի միջոցներից մեկում հրապարակում էր եղել, որ Միացյալ Նահանգներում վիրահատել են Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին, և որ այժմ նա գտնվում է հետվիրահատական վերականգնողական փուլում: Մայր Աթոռի մամլո դիվանը, սակայն, հերքել է այդ տեղեկատվությունը` նշելով, որ Կաթողիկոսի այցից առաջ եղել է հաղորդագրություն, որտեղ նշվել է նրա` ԱՄՆ մեկնելու պատճառները:
«Չենք հասկանում, թե որտեղի՞ց են ԶԼՄ-ները վերցրել նման տեղեկատվություն»,-նշել է դիվանի ներկայացուցիչը:
Հիշեցնենք, որ ըստ հաղորդագրության, Վեհափառն ԱՄՆ-ում է գտնվում` քննարկելու Մայր Աթոռի բարերարների հետ որոշակի ծրագրեր:

No comments: