Ա1+. 27-1-2011- Մոսկվայում հունվարի 24-ին կայացած Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումից հետո առաջին մեկնաբանությունը կրկին հնչում է Բաքվից:
Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը Russia Today ալիքի արաբական ծառայությանը տված հարցազրույցում ասել է, որ Մոսկվա է մեկնել մի նպատակով.
«Որպեսզի Ռուսաստանի միջնորդությամբ ուղիներ առաջարկեմ հակամարտությունից դուրս գալու համար»,- ասել է նա, միաժամանակ հավելել, որ Ադրբեջանը Կովկասում ձգտում է կայունության ու խաղաղության, ինչը առաջին հերթին վերաբերում է ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը:
«Հարկավոր է գտնել կարգավորման այնպիսի ուղիներ, որոնց դեպքում բոլոր կողմերի շահերը հաշվի կառնվեն»,-ասել է Մամեդյարովը:
Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը միաժամանակ նշել է, որ հարկավոր է լուծել նաեւ շփման գծում հրադադարի խախտման հետեւանքով զոհերի խնդիրը:
Նա գնահատելի է համարել հատկապես Ռուսաստանի միջնորդությունը կողմերի միջեւ գերիների եւ զոհվածների դիակների փոխանակման վերաբերյալ համաձայնության հասնելու հարցում:
Հարցազրույցի ժամանակ Մամեդյարովը կրկին ընդգծել է Մադրիդյան սկզբունքների շրջանակում կարգավորման հասնելու մասին` ասելով, որ նման վիճակը չի կարող երկար ժամանակ շարունակվել:
«Որպեսզի առաջընթաց արձանագրենք ԼՂՀ հարցում, հարկավոր է օգտագործել բոլոր միջոցները»,-ընդգծել է նա:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment