Thursday, January 27, 2011

Հայ-թուրքական բարեկամության վիճահարույց հուշարձանը պետք է տեղափոխվի Իզմիր

News.am. 27-1-2011- Թուրքիայի արեւելքում՝ Կարս քաղաքում գտնվող մեծ հուշարձանը, որ կտրուկ քննադատության էր արժանացել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից, տեղափոխվելու է Իզմիրի Քարշիյաքայի շրջան: Այդ մասին հայտարարել է քաղաքապետարանի ներկայացուցիչը, գրում է Hürriyet Daily News & Economic Review-ն:Հայ-թուրքական բարեկամության վիճահարույց հուշարձանը պետք է տեղափոխվի Իզմիր
«Մենք Քարշիյաքայի համար հատուկ հուշարձան էինք փնտրում: Մենք որոշեցինք «Խաղաղության» հուշարձանը բերել Իզմիր, երբ լսեցինք, որ այն պատրաստվում են քանդել»,- ասել է քաղաքապետարանի ներկայացուցիչը:
Հուշարձանի տեղափոխումը Կարսից կզրկի դրան իմաստից, որ մտածել էր քանդակագործ Մեհմեդ Աքսոյը:
«Մենք երբեք չենք մտածել՝ էսթետի՞կ է հուշարձանը, թե՞ ոչ, գեղեցի՞կ է, թե՞ ոչ»,- նշել է Իզմիրի քաղաքապետարանի ներկայացուցիչը:

No comments: